Google ընկերությունը ներկայացրել է իր CrossCheck նախագիծը, որը թույլ կտա համատեղ ստուգել ոչ հավաստի տեղեկություններ պարունակող լուրերը:
Google–ը գործարկում է CrossCheck նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը՝ CrossCheck–ը կոչված է զարգացնել առցանց լուրերի հավաստիությունը ստուգող գործիքները։ Մասնավորապես, լրատվական եւ ՏՏ ընկերությունները կհամատեղեն իրենց ջանքերը բանբասանքները, չճշտված կամ հատուկ կեղծ տեղեկությունները համացանցում հայտնաբերելու եւ հեռացնելու համար։
Ծառայությունը գործարկվելու է փետրվարի 27–ին Ֆրանսիայում եւ ակտիվորեն կիրառվելու է երկրում նախագահական ընտրությունների ողջ ընթացքում։