Բուենոս Այրեսի Վիլլա Կրեսպո թաղասում անցկացվել է 17-ժամանոց հայկական պարերի փառատոն «Villa Crespo հայկական պարեր» խորագրով:
Արգենտինայում անցկացվել է հայկական պարերի փառատոն
Բուենոս Այրեսի Վիլլա Կրեսպո թաղասում անցկացվել է 17-ժամանոց հայկական պարերի փառատոն «Villa Crespo հայկական պարեր» խորագրով:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը`հղում անելով «Արմենպրես»-ին, միջոցառման կազմակերպիչները Արգենտիահայ երիտասարդների միությունն ու հայկական ավանդական պարերի «Նաիրի» պարային համույթն է: Բացի պարային ներկայացումներից, ցուցադրվել են նաեւ արգենտինահայ երիտասարդների ձեռքի աշխատանքներ եւ հայկական ազգային ուտեստներ:
«Շուրջ 100 տարի առաջ, երբ մեր պապերն ու տատերը փրկվելով ցեղասպանությունից` հայտնվել են Արգենտինայում Վիլա Կրեսպո թաղամասը հայ փախստականներին շատ լավ է ընդունել եւ իր դռները բացել հայերի առջեւ: Հենց այդ պատճառով, որոշեցինք նման կերպ Հայ ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ նման տոնակատարություն կազմակերպել եւ շնորհակալություն հայտնել»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Շանթ Դոլմաջյանը: