Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Հակառակորդի կրակոցից ՊԲ 20-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: