Artsakhpress

Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը Դավոսի փառատոնում ներկայացրել է իր տարբեր տարիների գործերը

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 1-14-ը մասնակցել է շվեյցարական Դավոս քաղաքի մեծ համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնին:

Տիգրան Մանսուրյանը Դավոսի փառատոնում ներկայացրել է իր տարբեր տարիների գործերը

Տիգրան Մանսուրյանը Դավոսի փառատոնում ներկայացրել է իր տարբեր տարիների գործերը

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 1-14-ը մասնակցել է շվեյցարական Դավոս քաղաքի մեծ համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնին: Հայ անվանի կոմպոզիտորն եղել է փառատոնի «Composer inResidence»-ը՝ պատվավոր հեղինակը, ում  ստեղծագործությունները գերակշռում են փառատոնի համերգներում:

Ինչպես հաղորդում է  «Արցախպրես»-ը  «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Դավոսի փառատոնին մշտապես մասնակցում են անվանի արվեստագետներ ուերաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից:«Փառատոնը տարիների պատմություն և միջազգային մեծ համբավունի: Այստեղ հանդես են գալիս բազմաթիվ մեծանուն երաժիշտներ և կոմպոզիտորներ: Սովորաբար ամեն տարի փառատոնը «Composerin Residence» կարգավիճակով նշանավոր մի կոմպոզիտորի է հրավիրում, ում ստեղծագործությունները գերակշիռ տեղ են զբաղեցնում փառատոնի ծրագրերում և դրանց շուրջ են ձևավորվում փառատոնի համերգները (ի դեպ, տարիներ առաջ այս փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել Արամ Խաչատրյանը):

Այս տարի համերգային ծրագրերում մեծ տեղ է տրվել իմ գործերին»,-նշեց Մանսուրյանը:ՀՀ ժողովրդական արտիստը խոստովանում է՝ նախկինում ստեղծած իր գործերը լսելու սովորություն չունի: «20-30 տարի առաջ գրածգործերս լսելը, դրանց խորքերն ու այդ ժամանակների շունչն ապրելը մեծ հուզմունք էին ինձ պատճառում: Լարային կվարտետի համարգրած գրեթե բոլոր իմ գործերը հնչեցին Դավոսի տարբեր համերգասրահներում: Երբ Ֆինլանդիայի «Meta 4» լարային քառյակը փորձիննվագեց իմ Երկրորդ կվարտետը, ինձ թվաց, թե երաժիշտները վաղուց գիտեն իմ այս գործը, սակայն պարզվեց, որ առաջին անգամ եննվագում: Ես հիացած էի»,-նշեց նա: Շվեյցարիայում հնչել են Տիգրան Մանսուրյանի բազմաթիվ ստեղծագործությունները:

Դրանց կատարմանը մասնակցել են հայտնի «Meta4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը Ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակըՇվեյցարիայից: Փառատոնի մասնակից, անվանի ջութակահար Իլյա Գրինգոլցը կատարել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Հնչել են նաև կոմպոզիտորի «Agnus Dei» («Գառն Աստծոյ») և «Con anima» («Հոգվով իմոյ») կամերային գործերը, ինչպես նաև ալտի և  հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ:«Իմ Առաջին կվարտետը նվագեց ֆրանսիական քառյակը: Շատ լավ նվագեցին, հիացած էի: Պարզվեց, որ առաջին անգամ չեն հնչեցնումայս գործը, մինչ այդ նվագել էին Ֆրանսիայում, և մամուլը բարձր է գնահատել կվարտետը: Երկրորդ և Երրորդ կվարտետներիկատարումները ևս ապշեցուցիչ էին»,-նշեց Մանսուրյանը:

Բացի այդ, շվեյցարական երգչախմբի կատարմամբ հայերեն բնագրով հնչել է կոմպոզիտորի՝ չարենցյան «Արվեստ քերթության»խմբերգերի շարքը` արդի խմբերգային արվեստի նշանավոր դեմքերից մեկի` Անդրեաս Ֆելբերի ղեկավարությամբ:«Ֆելբերի հետ ստեղծագործական հանդիպումն ինձ համար մեծ երջանկություն էր: Նրա հետ հավանաբար նորից կաշխատենք: Գիտե՞ք,  երգչախումբը, հայերեն լեզվին չտիրապետելով հանդերձ, բնագրով Չարենց էր երգում մաքրամաքուր հնչողությամբ: Ինձ համարմեծագույն ուրախություն էր, որ չարենցյան այս շարքը ներկայացվեց այդ իրադարձությանը: Ուրախանում էի, երբ ինձ ասում էին, թեչարենցյան շարքի այս կատարումը փառատոնի գագաթնակետը կարելի է համարել: Երգչախմբի ցանկությամբ և լսարանի պահանջով  այս գործից հատվածներ հնչեցին ևս երկու համերգներում»,-նշեց Մանսուրյանը:

Հայ կոմպոզիտորի գործերը այդ օրերին եղել են եւրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհներընրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային  ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց հայ երաժշտություն։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվումԼոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մըերկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search