Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ հայրենասիրական երգերի փառատոն` մայրաքաղաքի 13 հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Հայրենասիրական երգերի փառատոն` նվիրված փետրվարյան տոներին
Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ հայրենասիրական երգերի փառատոն` մայրաքաղաքի 13 հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառումը, որը նվիրված էր փետրվարյան տոներին և հատկապես Հայրենյաց պաշտպանի տոն օրվան, կազմակերպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, նախ շնորհավորական խոսքով հանդես եկավ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի ղեկավար Կառլեն Մարգարյանը՝ նշելով, որ փետրվարյան գեղեցիկ տոների առթիվ, Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ ավանդույթ դարձած այս միջոցառման նպատակը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: «Շնորհակալություն եմ հայտնում կրթության բաժնի բոլոր կազմակերպիչներին, երգ-երաժշտության ուսուցիչներին, խմբակավարներին, դպրոցների տնօրինությանը, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր օժանդակել են միջոցառման կազմակերպմանը»,-ասաց Կ. Մարգարյանը:
Այնուհետև երգերով հանդես եկան մայրաքաղաքի բոլոր դպրոցների և ԵՊՀ առընթեր Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի աշակերտները:
Համերգի վերջում Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մասնակից բոլոր դպրոցներին հանձնվեցին դիպլոմներ և երաժշտական կենտրոններ՝ հայրենասիրական երգերի փառատոնին ակտիվ մասնակցության համար: