Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 12-13-ին` ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:
Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը կանցկացվի Սպիտակ քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ` մարզաձևի հանրահռչակման ու տարածման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է այս տարվա հանրապետական գլխավոր ստուգատեսն անցկացնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ուր վերջին տարիներին վերելք է ապրում սամբոն:
Համաձայն կանոնակարգի, մրցումները կանցկացվեն 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների: Հայաստանի չեմպիոններին կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն: