Հայ կաթողիկե պատրիարքության շնորհիվ երեք ամիս անց Քեսաբի եկեղեցին ունենալու է իր նոր զանգերը:
Քեսաբի եկեղեցին նոր զանգեր կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Հաղորդվում է նաև, որ փետրվարի 8-ին Քեսաբի Սուրբ Միքայել եկեղեցու հնամյա զանգերը տեղափոխվել են Լիբանան՝ վերանորոգելու:
2014-ի մարտին ահաբեկիչները գրավել էին Քեսաբը՝ կողոպտելով և քանդելով ավանը: Քանդել էին եկեղեցու զանգերը: Եկեղեցու փոքր զանգը Քեսաբի ժողովրդի անունից նվիրվել է Զմառի թանգարանին: