Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տվյալներով` Սիրայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ տեղի ունեցած խոշոր ահաբեկչություն հետևանքով զոհվածների թվում ազգությամբ հայ քաղաքացիներ չկան:
Դամասկոսում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվածների թվում հայեր չկան. Տ. Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ РИА Новости գործակալությունն այսօր արդեն հաղորդում է 76 զոհի և 110 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։