Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին տեղի ժամանակով 15:15-ին և 15:30-ին «ԲՄ-21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա:
Ահաբեկիչները հրթիռակոծել են Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:
Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից` Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից:
Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը` Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևի հատվածում: Կատարվածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, մեկ քեսաբթի վիրավորվել է, զոհեր չկան:
Քեսաբի բնակիչները, հատկապես իրենց տան շրջակայքում խաղացող մանուկները մեծ ցնցում են ապրել։