2015թ. սկզբից հայ-թուրքական սահմանի խախտման 8 դեպք է գրանցվել։
2015թ. սկզբից հայ-թուրքական սահմանի խախտման 8 դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի կենտրոնից։
«8 խախտումներից 5-ը ձեռնարկվել է թուրքական կողմից, իսկ 3-ը՝ հայկական»,- նշել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունից։
Աղբյուրի համաձայն՝ բոլոր խախտումները կենցաղային բնույթ են կրել։ Խախտումներից ոչ մեկի դեպքում զենք եւ զինամթերք չի հայտնաբերվել։
Համեմատության համար նշենք, որ 2014թ. Հայաստանում ռուս սահմանապահները ձերբակալել են պետական սահմանը խախտած 60 եւ սահմանային ռեժիմը խախտած 20 քաղաքացու։ Պետական սահմանը խախտելիս ավելի քան 1500 մարդու մոտ փաստաթղթային անճշտություններ են հայտնաբերվել։ Ավելի քան 250 մարդու թույլ չեն տվել հատել սահմանը տարբեր իրավախախտումների պատճառով։ Առգրավվել է ավելի քան 75 միավոր սառը զենք, 20 մլն դրամի մաքսանենգ ապրանք։