ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: