Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:
Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում. նրանք Արցախում սեպտեմբերյան դեպքերից հետո առաջին անգամ են հանդիպել (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԻԱ «Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիև ձեռքսեղմումը:
Tert.am-ի փոխանցմամբ, աղբյուրը նկատում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա զանգվածային հարձակումից և Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարությունից հետո սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է: