Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։
Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները։
Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։
Դեռ պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել հանցագործությունը։ Ենթադրվում է, որ գողերը պետք է որ մուտք գործած լինեն պատուհանից։ Հայտնի էլ չէ, թե քանի մարդ է մասնակցել գողությանը։
«Նման բան Սուրբ Ծնունդից առաջ չէինք սպասում, դրանք մեծ նշանակություն ու արժեք ունեին եկեղեցու համար։ Մենք հիմա կանգնած ենք դատարկ սեղանատանը»,-ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գողության փաստով։ Ժողովը և տուժածներն այժմ սպասում են լրացուցիչ տեղեկությունների, նրանք հույս ունեն հետաքննության ընթացքում կհայտնաբերվեն գողացված իրերը, իսկ հանցագործները կձերբակալվեն։
Շառոյանը նշել է, որ կատարվածն անհանգստություն է առաջացնում։
«Բայց ամեն ինչ անելու ենք, որ մեր անդամներն իրենց ապահով զգան»,- ասում է Ալեքսանդր Շառոյանը, գրում է Panorama.am-ը։