Artsakhpress

Հասարակական

Օկամպոն հրապարակել է երկրորդ զեկույցը Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին՝ անդրադառնալով կանխարգելման և պատժի մեխանիզմներին

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեկտեմբերի 18-ին հրապարակել է իր երկրորդ զեկույցը 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։

Օկամպոն հրապարակել է երկրորդ զեկույցը Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին՝ անդրադառնալով կանխարգելման և պատժի մեխանիզմներին

Օկամպոն հրապարակել է երկրորդ զեկույցը Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին՝ անդրադառնալով կանխարգելման և պատժի մեխանիզմներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Այս զեկույցը կենտրոնանում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա՝ հաստատելով ցեղասպանության ավելի քան քսան զոհերի ազատ արձակման հրատապությունը, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ղեկավարների, որոնք ազատազրկված են Ադրբեջանում։ Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ իրենց համայնքին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, դուք սովամահ կլինեք, կբանտարկվեք կամ կսպանվեք»:
 
Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-րդ տարելիցը բացահայտում է ցեղասպանության փաստը հետևողականորեն ժխտելու պետությունների դիրքորոշումը։ 2023 թվականի վերջին ամիսներին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականն ահազանգել է վեց տարբեր իրավիճակների մասին, որտեղ կա ցեղասպանության վտանգ էթնիկ խմբերի, այդ թվում՝ ռոհինջայի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Եթովպիայի Տիգրաների, իսրայելցիների ու պաղեստինցիների և Դարֆուրի Մասալիտի հանդեպ:
 
Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը և Ռուսաստանը, անտեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ահազանգերը: Փոխարենը, նրանք ցանկանում էին դյուրացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրությունը՝ նոր ռազմական գործողություններից խուսափելու և ի?ենց տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերին հետամուտ լինելու համար։ Իսրայելը, օրինակ, հետաքրքրված էր Ադրբեջանին զենքի մեծածավալ վաճառքով: Կոնվենցիայի մասնակից պետությունները չպետք է օգուտ քաղեն ցեղասպանությունից։
 
Ցեղասպանությունը կանխելու նրանց պարտավորությունը պահանջում է շարունակել գնահատել նախագահ Ալիևի՝ Հայաստանի վրա հարձակվելու ցեղասպանական մտադրությունը, ապահովել փոխհատուցում Լեռնային Ղարաբաղում իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրածների համար, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց պապենական հողը, և ազատ արձակել «հայ գերիներին»:
 
Արտակ Բեգլարյանի վկայությունը, կարճ տեսանյութն այստեղ` https://www.youtube.com/watch?v=H-k_MKzhCtI, վկայում է Ցեղասպանության կոնվենցիայի II/բ հոդվածով սահմանված հոգեկան լուրջ վնասի մասին, որը կրել է ողջ էթնիկ խումբը։ Զեկույցը մանրամասն վերլուծում է երեք թեմա՝
 
ա) Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ բնակվող մի խումբ հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումը՝ որպես ցեղասպանություն, իսկ բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ հանցագործություն.
 
բ) Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կանխարգելման հարցում պետական հետևողական պրակտիկան եղել է թիրախավորված էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանության մասին տեղեկատվության անտեսումը.
 
 գ) Ինչ վերաբերում է Ցեղասպանությունը պատժելու պարտավորությանը, ապա Միջազգային քրեական դատարանը փետրվարի սկզբին իրավասություն կստանա՝ հետաքննելու նախագահ Ալիևի հանցագործությունները, որոնք իրականացվել են Հայաստանում 2021 թվականի մայիսի 10-ից ի վեր»։
 
Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search