«Արմենպրես» պետական հայկական առաջին լրատվական գործակալությունն իր գործունեության անցած 105 տարիների ընթացքում, վստահաբար, կարողացել է սահմանել տեղեկատվության ստեղծման ու մատուցման որակական բարձր չափանիշներ:
Հայաստանի երեք Հանրապետությունների պատմության ավելի քան մեկդարյա վավերագրումն օբյեկտիվորեն ընդգծում է «Արմենպրես»-ի բացառիկ հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործակալությունը բազմիցս իր իսկ օրինակով ապացուցել է, որ տեղեկատվական քաղաքականության զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի: Վստահությունը, թեմաների լուսաբանման բարձր մշակույթը, տարբեր լեզուներով դրանց մատուցումը և, վերջապես, առաջատար լրատվական գործակալությունների հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունն ամեն օր աշխարհին ներկայանալի դարձնող առանցքային դերակատարներից է դարձել: Իսկ Հայաստանի երեք Հանրապետությունների պատմության ավելի քան մեկդարյա վավերագրումն օբյեկտիվորեն ընդգծում է Գործակալության բացառիկ հնարավորությունը:
«Արցախպրես»-ի՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հետ սերտ համագործակցությունը գաղտնիք չէ: Հանդիսավոր օրվա կապակցությամբ շնորհավորում ենք գործընկեր կառույցի նախկին ու ներկա բոլոր աշխատակիցներին՝ տնօրեն տիկին Նարինե Նազարյանի գլխավորությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: