Artsakhpress

Հարցազրույց

Ինձ համար շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը. Կլաարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Մենք միանշանակ հավատում ենք, որ ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորությունը շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի. եւ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:

Ինձ համար շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը. Կլաարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ինձ համար շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը. Կլաարը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի»,-ասել է նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության պայմանագիրը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունը, եւ ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն, Կլաարը պատասխանել է. «Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով:

Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։

Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի»:


     

Քաղաքական

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ «Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: 

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին:

Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա:

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է այս մարտարվեստից առաջին ակումբը

ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Search