Artsakhpress

Հարցազրույց

Անկարան ԱՄՆ-ի հետ փոխվերապահումների իմիտացիա է բեմադրում

Անկարայում Բլինկեն-Ֆիդան հանդիպմանը չի հաջորդել մամուլի ասուիս։«Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը»։

Անկարան ԱՄՆ-ի հետ փոխվերապահումների իմիտացիա է բեմադրում

Անկարան ԱՄՆ-ի հետ փոխվերապահումների իմիտացիա է բեմադրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանել է  քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Բլինկենը տարածաշրջանաին շրջայցի պարունակում է հանդիպել Ֆիդանի հետ Անկարայում։ Բնականաբար հիմնական օրակարգն եղել է Համաս-իսրայել պատերազմը։Դիտարժան է այն, որ մամուլի ասուիս կամ ընդհանրապես որեւե ուղենշային հայտարարություն չի եղել։Նշենք մի քանի երեւույթ
 
Երկու երկրների  արտգործ նախարարների  հանդիպումը 7 հոկտեմբերին Իսրայելի և  Համասի միջև բախումների սկզբից ի վեր առաջինն էր։
 
Թուրքիայի նախագահը նույն օրը մեկնել էր հյուսիսարևելյան շրջան, խուսափելու համար Բլինկենի հետ հանդիպումից։
 
Բլինկընն էլ Ֆիդանի հետ հանդիպելուց հետո հեռացել էր արտգործ նախարարությունից առանց որեւե հայտարարություն անելու։
 
Անկարան բարձրացնում է Իսրայելի հասցէին քննադատության եւ մեղադրանքի տոնայնությունը։ Միաժամանակ գործողությունների սլաքները փորձում է համակարգել ԱՄՆ-ի հետ։ Մամուլի ասուլիսով հանդես չգալը առաջին հայացքով վերապահումների մասին է խոսում, այդուհանդերձ կա որոշակի համակարգում։
 
 Թուրքիայի նախագահի խուսանավումը և Բլինկենի հետ չհանդիպելը թատերական արար է։ Անկարան չի կարող շեղվել Միջին Արևելքում հավաքական Արևմուտքի ճշդած կանոններից, այդ թվում ՆԱՏՕ-ի։
 
Անկարայի ներշնչումով էլ խորանում է Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ։
 
Անկարան ԱՄՆ-ի հետ համակարգելով իր գործողությունները հարվածում է ՌԴ-ի շահերին, իսկ Բաքվին մղելով Թել Ավիվի հետ գործակցության խորացման, հարվածում է Իրանին։
 
Այս դեպքում մամուլի ասուլիս չտալը ծրագրված ու համակարգված քայլ է, ռազմաքաղաքական  խճանկարի խաղաթղթերը փակ պահելու․ընդամենը  փոխվերապահումների իմիտացիա է գնում։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search