Artsakhpress

Հարցազրույց

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի եվրատլանտյանի, հակառուսականի. Իգոր Սեմենովսկի

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, ինչպես նաև Մոսկվայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում։

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի եվրատլանտյանի, հակառուսականի. Իգոր Սեմենովսկի

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի եվրատլանտյանի, հակառուսականի. Իգոր Սեմենովսկի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Պետք է նշել, որ այս ճգնաժամն այժմ տեսանելի է դարձել այնքան, որ նկատելի է հասարակ մարդուն։ Փաստորեն, մեր հարաբերություններում ճգնաժամային երեւույթներ սկսեցին ի հայտ գալ բավականին երկար ժամանակ՝ մոտ 3-4 տարի։ 2018 թվականից հետո Հայաստանի իշխանությունների և Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ պատմություններն ու որոշակի գործողությունները սկսեցին բավականին զգուշավոր ընկալվել Ռուսաստանի ղեկավարության կողմից: Դա վերաբերում է Հայաստանի և ԱՊՀ , Հայաստանի ու ՀԱՊԿ փոխգործակցության հարցերին, ինչպես նաև ռուսական կողմի հետ երկկողմ նախագծերին Հայաստանի մասնակցության հարցին։

Բայց, վերջին գործողությունները ՝ հայտարարությունները, թե Ռուսաստանը հեռանում է Հայաստանից, ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, Wall Street Journal-ի վերջին հրապարակումը, թեկուզ կոնտեքստից կտրված, այս ամենին գումարած՝ Եվրախորհրդարան կատարած այցի ընթացքում ֆոն դեր Լեյենի հետ բրիֆինգում եւ ելույթում հայտարարությունները, վկայում են, որ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի եվրատլանտյանի, փոխվում է հակառուսականի և, ընդհանրապես, սա չի բխում հայ ժողովրդի շահերից, որոնք դրա պատճառով դառնում են երկրի ներկայիս ղեկավարության ստեղծած իրավիճակի պատանդը»,- ասել է Սեմենովսկին:

Փորձագետը նաև մեկնաբանել է, թե ինչպես է ռուսական հասարակությունն ընկալում ռուսական Առաջին ալիքի հաղորդումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որը սուր դժգոհություն առաջացրեց Հայաստանի իշխանությունների մոտ։

«Իրականում ժողովրդի համար սա ելակետ է առ այն, որ ներկայիս ղեկավարության օրոք այս երկրի քաղաքականությունը անբարյացակամ է ռուսական պետության համար, և Ռուսաստանը, համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկի, որոնք կհակազդեն այդ՝ ոչ բարեկամական քաղաքականությանը։ Եթե խոսենք այն մասին, թե արդյոք Փաշինյանը նման է Սաակաշվիլիին, ապա այստեղ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, որ նա «հայկական Նավալնին» է և այլն։ Այսինքն՝ ռուս հեռուստադիտողի համար սրանք բոլորը նույն արտի պտուղներն են՝ Սահակաշվիլի, Զելենսկի, Նավալնի կամ էլ ինչ-որ պատմական զուգահեռներ կանցկացվեն։ Ցավոք սրտի, սա մի մարդ է, որը պատասխանատու չէ սեփական ժողովրդի շահերի համար և, համապատասխանաբար, գործում է հօգուտ այն շահերի, որոնք իրեն իշխանության են բերել։ Իսկ իշխանության գալու տեխնոլոգիան, իսկապես, ակնհայտ էր։

Չգիտեմ, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները շատ ուշ մտածեցին այս մասին, և թե ինչու է Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված իրական գործերով չհիմնավորված պատրանքների կամ սպասումների վրա։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք քաղում ենք կոնկրետ անձի և նրա թիմի նկատմամբ ոչ այնքան հեռատես գործողությունների պտուղները։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են նրա թիմի ներկայացուցիչները, մարդիկ, որոնք կապված են տարբեր արտասահմանյան, առաջին հերթին, ամերիկյան հիմնադրամների հետ և քարոզում են նրանց քաղաքականությունը: Ինչպես է դա տեղի ունենում հետխորհրդային տարածքի այլ երկրներում՝ սկսած Մոլդովայից և վերջացրած, նույնիսկ, Ռուսաստանի բարեկամ գործընկերներով՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում »,- նշել է նա։

Սեմենովսկին իր հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, մասնավորապես, հետխորհրդային տարածաշրջանի՝ որպես ամբողջություն, մոտեցումների և հատկապես Հարավի մասին։ Նա անդրադարձել է նաև Մոսկվայի դիրքորոշմանը Ռուսաստանի մասնակցությամբ եվրասիական տարածքում միավորումների ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի զարգացման վերաբերյալ։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search