Artsakhpress

Հարցազրույց

Եթե ՀՀ-ն արցախահայերի վերադարձի պայմանների ապահովման պաշտոնական քայլեր չձեռնարկի, արդյունք չենք ունենա. Արտակ Բեգլարյան

Արցախահայերի վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում, վստահ եմ, որ որոշակի թվով մարդիկ կվերադառնան.

Եթե ՀՀ-ն արցախահայերի վերադարձի պայմանների ապահովման պաշտոնական քայլեր չձեռնարկի, արդյունք չենք ունենա. Արտակ Բեգլարյան

Եթե ՀՀ-ն արցախահայերի վերադարձի պայմանների ապահովման պաշտոնական քայլեր չձեռնարկի, արդյունք չենք ունենա. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Պետք է համակողմանի խորքային տվյալներ ունենալ, վերլուծել, գնահատել՝ ասելու համար, թե արցախահայերի վերադարձի հավանականությունն ինչքան է, բայց միաժամանակ հստակ է, որ վերադարձի համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ են պետք, որոնք այս պահին  տեսանելի չեն։ Եթե այդ պայմանները լինեն, վստահ եմ, որ որոշակի  թվով մարդիկ կվերադառնան», - ասաց նա։

Ըստ նրա՝ այդ պայմաններից առաջնահերթն անվտանգության լրջագույն, երկարաժամկետ երաշխիքն է։ «Միջազգային բարձր  երաշխիքն է, դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի խաղաղապահների ներկայությունը։ Եվ հաջորդ պայմանը՝ Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակի ապահովումը։ Այդ պայմաններում, միգուցե, ժողովրդի զգալի մաս վերադառնա, և դա պետք է անել  հնարավորինս կարճ ժամկետում, որքան ուշանա, այնքան ավելի քիչ մարդ կցանկանա վերդառնալ՝ տարբեր պատճառներով», - ասաց նա։

Բեգլարյանն, այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից  ջանքեր գործադրելու որևէ շահագրգռվածություն չի նկատում։ «Եթե շահագրգռվածությունը լիներ, այս օրին չէինք լինի։ Ավելի հեշտ էր  կանխելը, քան հետևանքները վերցնելը։ Վերադարձի իրավունքի հետ կապված որոշակի, գոնե, հայտարարություններ տեսնում եմ, բայց գործնական հետաքրքրվածություն և գործնական շարժ ես չեմ տեսնում, որ Ադրբեջանին ճնշեն, պատասխանատվության ենթարկեն, միջազգային գործուն երաշխիքներ ապահովեն և այլն։ Այս տեսանկյունից իրական միտումներ չեմ տեսնում», - ասաց նա։

Իսկ թե Ադրբեջանը կցանկանա՞ր թեկուզ փոքր թվով, բայց վերադարձ լիներ՝ Արտակ Բեգլարյանն արձագանքեց. «Կարող է լինել,  բայց դա իր համար շատ կենսական հարց չեմ համարում, ինքը ձևական կարող է ասել, որ պայմաններով ապահովում եմ, եթե չվերդառնան, կասի՝ դե, ես ապահովել եմ, իրենք էլ չեն վերադարձել։ Այս տեսանկյունից իր համար էական խնդիր չեմ համարում, եթե որևէ մեկն էլ չվերադառնա։ Իրենք հիմա էլ ասում են և կասեն, որ ով դուրս է եկել, ես հրավիրում եմ՝ թող գան, որպես  իմ քաղաքացիներ իմ դրոշի տակ կարող են ապրել, եթե չեն գալիս՝ իրենց խնդիրն է։ Սա իրենց տեսանկյունն է և իրենք անընդհատ ներկայացնելու են միջազգային հանրությանը», - ասաց նա։

Արցախի նախկին պետնախարարը նշեց, որ այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է պահանջատեր։ «Որքանո՞վ է իր քաղաքական օրակարգի մեջ մտցնում Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գոնե նվազագույն պայմանների ապահովման հարցը։ Եթե ՀՀ-ն դա պաշտոնապես չանի և հետևողականորեն չհետապնդի այդ պայմանները միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա ընդհանրապես արդյունքներ չենք էլ ունենա։ Որևէ միջազգային հանրության ներկայացուցիչ, որևէ դերակատար, այդ թվում՝ խոշոր գերտերությունները, ավելին չեն պահանջելու Ադրբեջանից, քան ՀՀ-ն», - ասաց նա։

Նման քայլեր,  ըստ նրա, գոնե հրապարակայնորեն նկատելի չեն․ «Չեմ կարող ասել, թե ոչ հրապարակային ինչ գործընթացներ են ընթանում, հրապարակային այդ ազդակները ես չեմ տեսնում պաշտոնական խոսույթում», - ասաց նա։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search