Արցախի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում պետական կառույցների հիմնարկ-ձեռնարկությունների միջև մեկնարկել է ֆուտբոլի առաջնություն։
Պետական կառույցների ու հիմնարկ-ձեռնարկությունների միջև ֆուտբոլի առաջնություն է մեկնարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկն ազդարարել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Ներքին գործերի նախարարությունների թիմերը։
«Առաջնությանը մասնակցում է տասը թիմ։ Այն տևելու է մինչև հուլիսի 30-ը ներառյալ։ Այսօր իրենց ուժերը կփորձեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարության և առևտրի բնագավառի թիմերը։ Նախաձեռնությունը բավականին կարևոր է, հատկապես՝ շրջափակման պայմաններում։ Մասնակիցները ցուցաբերում են մեծ ակտիվություն։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը` նաև գավաթ»,-մեզ հետ զրույցում ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սարգիս Աղաջանյանը։