Artsakhpress

Վերլուծական

ԵՄ-ն պետք է նպաստի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկկողմ պայմանագրի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված ինտենսիվ բանակցությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ավելի է մեծանում։

ԵՄ-ն պետք է նպաստի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը

ԵՄ-ն պետք է նպաստի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2023 թվականի ապրիլի 23-ից ի վեր, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրեց անցակետ, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Լեռնային Ղարաբաղ է հասցվել հումանիտար բեռների նվազագույն քանակ։ Ադրբեջանը տաս օր (հունիսի 15-25-ը) փակ էր պահում անցակետը, հունիսի 26-ից միջանցքով բեռների սահմանափակ տեղափոխումը վերսկսվել էր, սակայն այն նորից ընդհատվել է հուլիսի 11-ին:  

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է պահանջել լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը՝ անվանելով այդ ստորաբաժանումները կա՛մ անօրինական զինված կազմավորումներ, կա՛մ ասելով, որ դրանք իրականում Հայաստանի բանակի մաս են կազմում։ Հունիսի 28-ի վաղ առավոտյան Ադրբեջանը «պատժիչ» գործողություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ, որի արդյունքում չորս հայ զինվոր է զոհվել։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը ամեն օր հայտարարություններ է անում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հրադադարի խախտման մասին։

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, որ Ադրբեջանը կարող է շատ շուտով լայնածավալ ռազմական գործողություն սկսել Լեռնային Ղարաբաղում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը չստորագրեն համաձայնագիր առաջիկա ամիսներին կամ եթե Լեռնային Ղարաբաղը մերժի պաշտպանության բանակը լուծարելու Ադրբեջանի կոչը։ Այնուամենայնիվ, չկա հստակ ընկալում այն բանի շուրջ, թե ինչպես կարելի է կանգնեցնել այս գալիք աղետը:

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում դեռևս պահպանվում են մի շարք հիմնարար տարաձայնություններ, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման քարտեզների, ինչպես նաև ցանկացած ստորագրված համաձայնագիր երաշխավորող մեխանիզմի ստեղծման հարցերում։ Սակայն հիմնական անհամաձայնությունը կապված է Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության խնդրի հետ՝ ապահովելու հայերի իրավունքները և ստեղծելու միջազգային մեխանիզմ կամ առնվազն ապահովելու միջազգային ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան բանակցություններում։ Ադրբեջանը մերժել է այդ պահանջները՝ հայտարարելով, որ երբեք չի ընդունի դրանք, և որ հայերը Լեռնային Ղարաբաղում հատուկ իրավունքներ չեն ունենա։

Այսպիսով, դժվար է գնահատել մինչև 2023 թվականի վերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը, քանի որ, հավանաբար, Հայաստանի կառավարությունը չի համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիր առանց Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ապագայի հարցում որևէ առաջընթացի արձանագրման։ Եթե նույնիսկ Ադրբեջանը կարողանա ստիպել Հայաստանին դա անել, Լեռնային Ղարաբաղը չի ընդունի այս արդյունքը՝ պնդելով, որ Հայաստանն իրավունք չունի որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության ապագան։

Այսպիսով, անկախ նրանից, թե մինչև 2023 թվականի վերջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր կստորագրեն, թե ոչ, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայի վտանգ կա։ Որոշ փորձագետներ պնդում են, որ դա ԵՄ-ի խնդիրը չէ, քանի որ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, ուստի Ռուսաստանի պատասխանատվությունն է կանխել նման զարգացումը կամ, եթե էսկալացիա տեղի ունենա, ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչ կանեն կամ չեն անի ռուս խաղաղապահները ռազմական լայնածավալ հարձակման դեպքում, ԵՄ-ն շահագրգռված է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությամբ, այլ ոչ թե խնդրի կարճաժամկետ լուծմամբ։ Այս համատեքստում ցանկացած լայնածավալ ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում բացասաբար կանդրադառնա Հարավային Կովկասում ԵՄ-ի ջանքերի վրա։ Թերևս ամենաշոշափելի միջոցներից մեկը, որը ԵՄ-ն կարող է կիրառել թույլ չտալու Ադրբեջանին հարձակումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ, դա պատժամիջոցների կիրառման սպառնալիքն է։ Այնուամենայնիվ, ներկա պայմաններում դա իրատեսական չէ, քանի որ ցանկացած պատժամիջոց պահանջում է միաձայն որոշում, և հաշվի առնելով ԵՄ-Ադրբեջան աճող տնտեսական համագործակցությունը, միշտ կլինեն ԵՄ անդամ երկրներ, որոնք վետո կդնեն պատժամիջոցների վրա:

Այսպիսով, ԵՄ-ի համար նոր ճգնաժամը կանխելու միակ իրատեսական ճանապարհը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններ կազմակերպելու ջանքերն են: Սրանք չեն կարող լինել Track 1 (պաշտոնական) բանակցություններ, քանի որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան: Այնուամենայնիվ, ԵՄ-ն զգալի փորձ է կուտակել Track 1.5 և Track 2 երկխոսությունների հետ կապված, որոնք արժեքավոր հարթակ են ծառայում կարծիքների փոխանակման և կողմերի հնարավորությունների սահմաններն ուսումնասիրելու համար։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ և հետո ԵՄ-ն ներգրավված էր նման գործողություններում՝ երբեմն ներգրավելով մասնակիցներ Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից:

Պատերազմից հետո ԵՄ-ի կողմից աջակցվող կենսական նախաձեռնություններից են վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստան-Ադրբեջան փորձագիտական խմբի ստեղծումը, «Ռեստարտ» նախաձեռնության և Բեռլինի Հերթի դպրոցի կողմից իրականացվող Հայաստան-Ադրբեջան տնտեսական երկխոսությանը վերաբերող քննարկումների շարքը և այլն։

Այնուամենայնիվ, եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ն քայլ առաջ կատարի և ուղիներ փնտրի Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ երկկողմ երկխոսություններ սկսելու համար: Իհարկե, դա բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ տերմինը Ադրբեջանում առարկություններ է առաջացնում, քանի որ Բաքուն պնդում է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ տարածքային-վարչական միավոր չկա, կա միայն Ղարաբաղի տնտեսական շրջան։ Այնուամենայնիվ, Track 1.5 կամ Track 2 հանդիպումների ճկունությունը կարող է թույլ տալ ընդունելի լուծում գտնել երկու կողմերի համար: Հաջողությունը երաշխավորված չէ, բայց ԵՄ-ն եզակի հնարավորություն ունի առաջ մղելու այս նախաձեռնությունը, որը կարող է կանխել բռնության ավելի դաժան սցենարների իրականություն դառնալը:

Հեղինակ՝ Բենիամին Պողոսյան, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող
Նյութը՝ commonspace.eu-ից


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search