Այսօր՝ հունիսի 6֊ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ «Ռուսական խոսքի օրեր» խորագրով։
Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում մայրաքաղաքի կրթօջախների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև ասմունքի մրցույթ է կայացել։ Դպրոցականները ներկայացրել են բանաստեղծություններ, կատարել տարբեր ստեղծագործություններից հատվածներ։
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը։