Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։
Մոսկվայում տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով
- Ավանդույթներ և նորարարություններ հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում,
- Հայոց լեզու, թարգմանության արդի խնդիրներ,
- Պատմահամեմատական լեզվաբանություն,
- Միջմշակութային հաղորդակցություն. լեզու և մտածողություն,
- Հայերենի տերմինաբանության ոլորտում վերջին հետազոտությունները. գիտատեխնիկական առաջընթացի գիտատեխնիկական առաջընթացի և ժամանակակից պայմանների ազդեցությունը: