Artsakhpress

Քաղաքական

Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է ավելի քան 100 օր շարունակվող շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով կան ոլորտներ, որոնց հասցվել է անդառնալի և անվերականգնելի վնասներ՝ տնտեսության ճյուղեր, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, կրթական, ֆինանսական համակարգեր և այլն: 

Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է ավելի քան 100 օր շարունակվող շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է ավելի քան 100 օր շարունակվող շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  մարտի 23-ին տեղի ունեցած հեռուստակամրջի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը անդրադառնալով արդեն 102 օր շարունակվող շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքներին ու արցախահայության նվազագույն կենսաապահովման ուղղությամբ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:

«Միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ: Բավականին կրճատվել և վնաս է հասցվել ՀՆԱ-ին, միայն Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, իսկ մնացյալները մի կերպ պետական աջակցությամբ փորձում են պահպանել իրենց գոյությունը: 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից բռնի տեղահանվել են 9000 քաղաքացի, որոնցից 15000 բնակվում է Արցախում, և նրանք այդքան արհավիրքներ կրելուց հետո ստիպված են հիմա առերեսվել շրջափակման ծանր հետևանքներին»,-մանրամասնել է Գ. Ներսիսյանը՝ հավելելով, որ ապավինելով  Ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում նրանց միջոցով հնարավոր է եղել  մի կերպ պարեն, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակ ձեռքբերել: Արցախից ծանր հիվանդները ՀՀ մասնագիտաված բուժհաստատություններ են տեղափոխվում Կարմիր խաչի ներկայացուցչության միջնորդությամբ և ուղեկցությամբ: Տեղում դադարեցվել են բոլոր վիրահատական միջամտությունները:

Նա բարձր է գնահատել աշխարհասփյուռ հայության կողմից  ընթացքում ցուցաբերված աջակցությունը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում անդադար Արցախի հետ են և ամեն ինչ անում են երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և ծանր հետևանքները մեղմելու համար: 

«Առանց ձեր աջակցության, մենք անհամեմատ ավելի ծանր պայմաններում կլինենք: Բայց ուզում եմ նաև հայտարարել, որ առանձին անհատների ջանքերն բավարար չեն: Համոզված եմ, որ սփյուռքահայությունն ունի անհամեմատ ավելի մեծ ներուժ և այն համախմբելու, իրավիճակը սթափ և ողջախոհ գնահատելու դեպքում, կարող են մեծ աջակցություն ցուցաբերել: 

Արցախն այսօր համայն հայության արժանապատիվ անունն է, Արցախը մեր բոլորիս դեմքն է: Գուցե նա հիմա կնճռոտված է, ծերացած կամ թույլ է հիմա, բայց ծնողը մնում է ծնող, երբեք ծնողի արժանապատվությունը չի կարող ստորադասվել ինչ որ բանի: Մենք պետք է պահապան լինենք մեր մայր հողին»,- շեշտել է պետնախարար Ներսիսյանը: 

Դիմելով միջազգային հանրությանը նա ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած,  աչքի առաջ շուրջօրյա տեղի են ունենում ներկա օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզագույն իրավունքների ոտնհարման բացահայտ փորձեր: 

«Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ: Այդ պատճառով Ադրբեջանը ամեն օր ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը: Երեք ամիս շարունակ Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայացված չի քննադատվել միջազգային հանորւթյան կողմից, այլև ցուցաբերված պասիվությունից ու անգործությունից օգտվելով, նույնիսկ ավելի սաստկացրեց իր գործողությունները՝ կատարելով սպանություններ: Այդ ամենից հետո էլ շարունակել է մնալ անպատիժ ու անպատասխան: Անկատար են մնացել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, որոնցով սահմանվել էր միջացքը և Արցախը Հայաստանին կապող ճանապարհը ապաշրջափակելու Ադրբեջանի պարտականությունը»,-եզրափակել է Արցախի Հանրապետության պետական նախարարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search