Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։
Փոխարժեքները Հայաստանում․ արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ մարտի 22-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ անփոփոխ է։
Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.94 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.17 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1.92 դրամ։
Եվրոպական արժույթը վաճառվում է 424,17 դրամ միջին գնով, ինչը 1,85 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.88 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.23 դրամ միջին գնով, գինը մարտի 21-ին առաջարկվածի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.56 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.58 դրամով։
Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,75 դրամով՝ կազմելով 485,97 դրամ։