Artsakhpress

Քաղաքական

Արցախ ՝ շրջափակման 100 օր. Աշխարհում չեն կիսում Բաքվի դիրքորոշումն առ այն, որ ղարաբաղյան հարցը լուծված է, ինչով է Արցախը պակաս Կոսովոյից. Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր

Արդեն 100 օր է ՝ շարունակվում է Արցախի 120 հազար բնակիչների շրջափակումը, ըստ էության, ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, որոնք, սակայն, ներկայանում են որպես ինչ-որ «էկոակտիվիստներ»։

Արցախ ՝ շրջափակման 100 օր. Աշխարհում չեն կիսում Բաքվի դիրքորոշումն առ այն, որ ղարաբաղյան հարցը լուծված է, ինչով է Արցախը պակաս Կոսովոյից. Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր

Արցախ ՝ շրջափակման 100 օր. Աշխարհում չեն կիսում Բաքվի դիրքորոշումն առ այն, որ ղարաբաղյան հարցը լուծված է, ինչով է Արցախը պակաս Կոսովոյից. Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եվ հարյուր օրվա ընթացքում այս հարցը ոչ միայն չի լուծվում, այլև որոշակի իմաստով փակուղի է մտել Բաքվի մշտական նոր պահանջների պատճառով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության հետ։  Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։  
«Ես ուշադիր կարդացել եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատկապես Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող կետերը, որտեղ հստակ ամրագրված է, որ միջանցքով ազատ տեղաշարժի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Ելնելով վերը նշված փաստաթղթի տրամաբանությունից ՝ ես կարծում եմ, որ առաջին հերթին ռուս խաղաղապահները պետք է Ադրբեջանից պահանջեն պահպանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և գործուն միջոցներ ձեռնարկեն միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Իդեալում, միջանցքի փակումից անմիջապես հետո պետք է արտակարգ խորհրդակցություն հրավիրվեր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով, որտեղ պետք է միանշանակ որոշում կայացվեր եռակողմ հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ»,- հայտարարեց Ցինկերը։
Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցն արդեն դուրս է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ օրակարգի շրջանակներից եւ միջազգային հնչեղություն է ձեռք բերել, ինչի ապացույցն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, որը Բաքվին կոչ է անում անվերապահ ապահովել միջանցքով ազատ տեղաշարժը: Նմանատիպ պահանջով Ադրբեջանին են դիմել նաև եվրոպական գրեթե բոլոր երկրների խորհրդարանները և ԱՄՆ Կոնգրեսը։  «Մինչդեռ, ի պատասխան այս բոլոր կոչերի, Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում, որոնցից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։  Սակայն Հայաստանի տարածքով միջանցք բացելու մասին դրույթ չկա ոչ մի պաշտոնական փաստաթղթում, և ես Բաքվի նման պահանջը համարում եմ լիովին ոչ լեգիտիմ։  Այո, հնարավոր է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման շրջանակներում դրույթ լինի կոմունիկացիաների բացման մասին, սակայն դա ոչ մի ընդհանուր բան չունի «միջանցք» հասկացության հետ», - հայտարարել է Ցինկերը։ 
Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր ինչպես եռակողմ հայտարարության մասնակիցների, այնպես էլ միջազգային հանրության ուշադրությունն առաջին հերթին պետք է սևեռվի Լաչինի միջանցքի ապաշրջափակման և 120 հազար խաղաղ արցախցիներին հումանիտար ճգնաժամից փրկելու հարցին։  «Եվ այս ճանապարհին միայն ափսոսանքներով ու մտահոգությունների մասին հայտարարություններով չի կարելի սահմանափակվել։ Անհրաժեշտ են գործուն միջոցներ։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ լուծել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, ապա խնդիրը պետք է տեղափոխվի ՄԱԿ - ի Անվտանգության խորհուրդ, որը պետք է գործնական որոշում կայացնի միջանցքի բացման վերաբերյալ, հնարավոր է՝ նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ», - ընդգծել է Ցինկերը։ 
Նրա խոսքով, Լաչինի ճգնաժամի լուծման համար ամենագործուն հարթակը հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, քանի որ նույն Եվրամիությունը գտնվում է Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցության մեջ:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը ընդհանրապես՝ փորձագետը հատուկ ընդգծեց, որ աշխարհը չի ընդունում Բաքվի դիրքորոշումը արցախյան հարցի լուծմված լինելու վերաբերյալ։  «Աշխարհում չեն կիսում Բաքվի դիրքորոշումն այն մասին, որ ղարաբաղյան հարցը լուծված է, և Դա Ադրբեջանի ներքին գործն է։ Միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել անվտանգության երաշխիքների ստեղծման եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- ընդգծեց Ցինկերը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները մի օր, այնուամենայնիվ, մի կողմ կդնեն աշխարհաքաղաքական հակասությունները եւ կհավաքվեն ղարաբաղյան հարցի լուծման համար։  «Իսկ եթե Մինսկի միջնորդներն ի վիճակի չեն լուծել այդ հարցը, ապա իրենք պետք է նախաձեռնեն դրա քննարկումը ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդում, քանի որ Արցախը ոչնչով պակաս չէ նույն Կոսովոյից, որը ազատ կյանքի իրավունք եւ երաշխիքներ է ստացել նույն միջազգային հանրության շնորհիվ», - եզրափակեց Կնեսետի նախկին պատգամավորը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search