Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ այդ տվյալների՝ մարտի 15-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,97 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,03 դրամով։
Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.97 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.33 դրամ է, գինն ավելացել է 0.05 դրամով։
Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 423,25 դրամ միջին գնով, ինչը 0,26 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.03 դրամով և կազմել 5 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.34 դրամ միջին գնով, մարտի 14-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 457.88 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.69 դրամով։
Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,75 դրամով՝ կազմելով 483,41 դրամ։