Հայաստանի լողի հավաքականը մարտի 23-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այնուհետև ապրիլին կանցկացվի Հայաստանի առաջնությունը:
Հայ լողորդները կմասնակցեն Ճապոնիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը
Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կխաղարկվեն «Փարիզ-2024»-ի ուղեգրեր: Վարկանիշային այլ մրցաշարեր էլ կան, որոնց արժանանալու համար կպայքարեն մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը և մյուսները: