Artsakhpress

Տնտեսական

Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ

2022 թ.-ին մի շարք լուրջ և միմյանց ազդեցությունն ուժեղացնող ճգնաժամերի համադրությունը՝ համավարակը, Ուկրաինայի հակամարտությունը և դրանով պայմանավորված պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, կտրուկ գնաճը, պարտքային բեռի ծանրացումը և արտակարգ իրադրությունը կլիմայի բնագավառում, նվազեցրել են տնտեսական աճի ցուցանիշները, նշվում Է 2023 թ.-ի համաշխարհային տնտեսության իրավիճակի և հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցում:

Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ

Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է Deutsche Welle պարբերականից:
«Այս ֆոնին կանխատեսվում է, որ համաշխարհային արտադրության աճը 2022 թ.-ի 3,0 %-ից կդանդաղի՝  2023 թ.-ին հասնելով 1,9 %-ի, որը կդառնա վերջին տասնամյակների ընթացքում աճի առավել ցածր տեմպերից մեկը», - հայտարարել է կազմակերպությունը:
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կանխատեսումներով՝ հաջորդ տարի համաշխարհային տնտեսական աճը կհասնի 2,7 %-ի, եթե աճը խոչընդոտող գործոնները մեղմանան:
Համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վրա զգալի ազդեցություն կունենան  դրամավարկային քաղաքականության հետագա խստացման տեմպերն ու հաջորդականությունը, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքն ու հետևանքները, ինչպես նաև մատակարարումների շղթաներում հնարավոր հետագա խափանումները, կարծում են կազմակերպության փորձագետները։
Դրա հետ մեկտեղ, դեռ անցյալ տարի նրանք հայտարարել էին համավարակից հետո համաշխարհային տնտեսության կայուն վերականգնման և վերջին 40 տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերի մասին, որը 2021 թ.-ին կազմել էր 5,8 %։ 2022 թ.-ի համար կանխատեսվում էր 4 %-անոց տնտեսական աճ, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունները փոխեցին ամեն բան՝ դառնալով ճգնաժամի բռնկման առանցքային գործոն։
Դա, ի թիվս այլ բաների, խաթարեց էներգետիկ և պարենային ապրանքների գործող շուկաները և մեծացրեց գնաճի տեմպերը:
Զեկույցում նշվում է, որ համաշխարհային գնաճը, որը 2022 թ.-ին հասել է տասնամյակների ընթացքում առավելագույն 9 %-ի մակարդակի, 2023 թ.-ին կնվազի, բայց կմնա 6,5 % բարձր մակարդակում։
Ճգնաժամի երկրորդ կարևոր գործոն դարձան կլիմայական աղետները, որոնք հսկայական վնաս հասցրեցին մոլորակի տարբեր տարածաշրջաններում և առաջացրեցին հումանիտար ճգնաժամեր։
Զարգացած երկրների համար ՄԱԿ-ը կանխատեսում է 0,4 %-ի մակարդակով տնտեսական աճ 2023 թ.-ին և 1,6 %-ի աճ 2024 թ.-ին։ ԵՄ-ի տնտեսության աճն, ըստ այդ կանխատեսումների, այս տարի կկազմի 0,2 %, իսկ հաջորդ տարի՝ 1,6 %։
Զարգացող երկրների տնտեսությունն այս տարի կաճի 3,9 %-ով, իսկ 2024 թ.-ին՝ 4,1 %-ով, ակնկալում են զեկույցի հեղինակները։ Ռուսաստանի տնտեսությունը, ըստ նրանց կանխատեսումների, 2023 թ.-ին կնվազի 2,9 %-ով, իսկ 2024 թ.-ին՝ 1,5 %-ով։

     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search