Artsakhpress

Սփյուռք

Կարո Փայլանը Էրդողանին կոչ է արել բացել սահմանային դարպասները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանային դարպասները, որպեսզի թույլատրվի առեւտուրը, որը օգուտ կբերի թուրքերին, հայերին, քրդերին եւ ադրբեջանցիներին։

Կարո Փայլանը Էրդողանին կոչ է արել բացել սահմանային դարպասները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

Կարո Փայլանը Էրդողանին կոչ է արել բացել սահմանային դարպասները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է News.am-ը։

Փայլանն այցելել է Կարսի նահանգի Աքյակա սահմանային դարպասներ եւ ասել, որ դրանց բացումն օգուտ կբերի ոչ միայն թուրքերին ու հայերին, այլեւ քրդերին ու ադրբեջանցիներին։

«Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը եւ քրդերը բոլորն էլ պատկանում են այս տարածաշրջանին, եւ, ցավոք, նրանք հեռացել են միմյանցից այն տրավմաների պատճառով, որ մենք ապրել ենք հարյուրամյակի ընթացքում: Հիմա ժամանակն է, որ նրանք գրկեն միմյանց»,- ասել է նա։

«Ի՞նչն է խանգարում բացել այդ սահմանը»,- հարցրել է Փայլանը` հավելելով, որ սահմանը փակելուց կպարտվեն բոլորը, այդ թվում` տարածաշրջանում ապրող թուրքերը:

Բացվելու դեպքում նա առաջարկել է դարպասներն անվանել հանգուցյալ հայ լրագրող Հրանտ Դինքի անունով, որը 16 տարի առաջ Ստամբուլում սպանվել էր ծայրահեղ ազգայնականի կողմից, քանի որ Դինքը նրանցից էր, ովքեր ամենաշատն են քարոզում սահմանի բացման համար։

 


     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search