Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են:
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ», - ասված է հայտարարության մեջ։