Հետապտերազմյան շրջանում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում 4 ծնունդ է գրանցվել։
Հաղորտիում նախատեսում են զբաղվել ջերմատնային տնտեսությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ պետական ծրագրով գյուղում վերանորոգվել է 3 տուն զոհված զինծառայողի ընտանիքի և տեղահանվածների համար:
Շրջվարչակազմի կողմից 2 ընտանիքի էլ շինանյութ է տրամադրվել տանիքը փոխելու համար։
«Դրամահավաքի միջոցով վերանորոգվել է համայնքապետարանի նախկին շենքը, որտեղ ներկայումս գործում է «Մունք» տեխնոդպրոցը։ Համայնքապետարանը ներկայում տեղակայված է ակումբի շենքում։
«Ընդհանուր առմամբ բարենպաստ էր տարին թե՛ հողագործության, թե՛ մեղվապահության, թե՛ անասնապահության համար։ Գարու ու ցորենի միջին բերքատվությունը կազմել է 27 ցենտներ։ Այս տարվա աշնանացանի տակ ԿԽՄԿ-ի աջակցությամբ կատարվել է 12 հա կորնգանի, 35 հա ցորենի, 5 հա գարու ցանքս։ Գյուղի մեղվաբույծները ստացել են է մոտ 2 տոննա մեղր։ Բնակիչներին տրամադրվել են 5000-ից ավելի պտղատու ծառերի տնկիներ։
Ջերմատնային տնտեսությամբ զբաղվելու համար էլ նախատեսում ենք օգտվել Գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծրագրերից»,-նշել է համայնքապետը։ Նվեր Մարտիրոսյանի խոսքով գյուղում առաջնահերթ է խմելու ջրի խնդրի լուծումը: