Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հույզերի աշուն» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպվել է Արցախի պետական համալսարանի Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի Հոգեբանության և մանկավարժության բաժնի նախաձեռնությամբ:
Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները



«Միջոցառումը միտված է ցույց տալու, որ բուհում ուսանողները ստանում են ոչ միայն զուտ մասնագիտական գիտելիքներ, այլև մենք շարունակում ենք նպաստել նրանց աշխարհայացքի, մշակույթի ու արվեստի նկատմամբ սիրո ձևավորմանը: Մանկավարժը պետք է լինի ստեղծագործ, արվեստասեր, որպեսզի հետագայում իր սաներին ևս փոխանցի այդ շնորհները, որովհետև արվեստի ու մշակույթի միջոցով մենք պահպանում ենք մեր ազգայինը»,-ասել է Ա. Ավանեսյանը:




