Ադրբեջանի ՊՆ տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: