Artsakhpress

Քաղաքական

Արցախի և Հայաստանի  նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ տարածաշրջանային մակարդակով. թուրքագետ

Պատրանք է կարծել, որ եթե չլինի Արցախի հիմնահարցը, ապա Հայաստանը կարող է բարգավաճել:

Արցախի և Հայաստանի  նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ տարածաշրջանային մակարդակով. թուրքագետ

Արցախի և Հայաստանի  նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ տարածաշրջանային մակարդակով. թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Այս մասին Ստեփանակերտում կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության  շահերից է բխում ամեն ինչ անել, որ պահպանվի և հզորանա Արցախը:
 
«Արցախյան խնդիրը և Թուրքիայի գործոնը» թեմայով զեկուցման ընթացքում Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ թուրքական վերնախավը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է երկու կարգավիճակով՝ առաջինը, որը նախատեսված է Բաթումի պայմանագրով, իսկ  երկրորդը,, որ ձևակերպվել է Մուստաֆա Քեմալի կողմից. Հայաստանը, ըստ այդ ծրագրի, պետք է վերացվի:
 
«Իմ ընկալմամբ, Թուրքիայի քաղաքականությունը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  նկատմամբ ներկա փուլում պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ այն տեսանկյունից, որ նա  ուզում է դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: Մենք պետք է ընկալենք Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանային մակարդակով: Արցախյան վերջին պատերազմից հետո ստատուս քվոն այլևս գոյություն չունի: Թուրքիան նպաստեց դրա  քայքայմանը: Հիմա մտել է պայքարի մեջ, որպեսզի  նոր ստատուս քվոն լինի ի օգուտ իրեն: Թուրքիան ուզում է ստանձնել առաջատարի դերը և այստեղից դուրս մղել Ռուսաստանին: Այս շրջանակներում մենք պետք է ընկալենք այն քաղաքականությունը, որ վարում է Թուրքիան Արցախի նկատմամբ»,-մանրամասնել է բանախոսը:
 
Նրա խոսքով՝  այս նոր քաղաքականության մասին հայտարարվեց 2020 թվականի փետրվարի 26-ին, քանի որ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ռազմավարական հաղորդակցության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար ժամանել էր նաև Էրդողանը:
 
«Ըստ ստորագրված համաձայնագրերից մեկի՝ Թուրքիան Ադրբեջանին պիտի տրամադրի նորագույն զենք և զինամթերք,ինչը  նոր մոտեցում է Թուրքիայի կողմից, քանի որ մինչ այդ նորագույն զենք չէր տրամադրել»,-ասել է Ռ. Սաֆրաստյանը՝ ընգծելով, որ դրան նպաստել էին մի շարք տարածաշրջանային կարևոր իրադարձություններ, որոնք ռազմաարդյունաբերական ու տնտեսական բաղադրիչներ ունեին:
 
Նրա  համոզմամբ՝ Արցախյան 44-օրյա  պատերազմը թուրքական ծրագրերի իրականացումն էր, իսկ Ադրբեջանը ծառայում էր որպես գործիք:
 
«Թուրքիան սկսեց փոխել ուժերի դիրքը. պահանջում էր, որ ստեղծվեին ռուս-թուրքական խաղաղապահ ուժեր:  Սկսվեց Թուրքիայի քաղաքականության հաջորդ փուլը, որով  նա սկսեց բանակցել ՀՀ հետ, բայց դա առիթ էր գերակշռող դիրք ստանձնելու համար: Պահանջներից մեկն այն էր, որ ՀՀ-ն  ստորագրեր փաստաթուղթ, որով կճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս: Չհասավ իր ուզածին: Դրա համար հիմա Թուրքիայում  նոր միջոցառումներ են պատրաստում, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ի  դեմ: Շատ լուրջ պետք է մոտենալ այն հանգամանքին, որ Էրդողանը հորդորեց ադրբեջանական կողմին որ մտածեն ՀՀ-ից վնասի հատուցում ստանալու մասին: Հնչեցվում է 60 միլիարդ դոլլարի մասին: Թուրքիան փորձում է ճնշում գործադրել»,-ասել է Սաֆրաստյանը՝  այդ առումով հայկական կողմի անելիքներից է ունենալ  հետ ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից, որը Ռուսաստանն է, ինչպես նաև հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի և ԱՄՆ -ի հետ:
 
 

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search