Artsakhpress

Քաղաքական

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ասել է, որ ԼՂ կարգավորման սուր խնդիրների համապարփակ լուծմանն ուղղված ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում։

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին Պուտինը ասել է նեղ կազմով հանդիպման ժամանակ: 

«Մեր հետագա ուշադրությունն են պահանջում, և ես համաձայն եմ գործընկերների հետ, որոնք արդեն խոսել են այս մասին, նաև հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերին առնչվող հարցերը: Անշուշտ դրանք սուր հարցեր են»,- ասել է նա:

Նա հավելել է, որ հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերում ապագա փոխզիջումների համար»։

«Կարևոր է, որ համատեղ հայտարարությամբ ամրագրվել է հավատարմությունը բարձր մակարդակում ավելի վաղ՝ 2020 և 2021 թթ. ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև ընդգծվել է փոխգործակցության մեր համատեղ ձևաչափի հանգուցային կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»,- նշել է Կրեմլի ղեկավարը: 

«Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ իր թվարկած հարցերին արդեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում, և դրանց անդրադարձ կարվի երևանյան հանդիպման շրջանակում: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

Search