Artsakhpress

Հասարակական

Մայրաքաղաքի Ա. Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում դասարան է անվանակոչվել, կրթօջախի շրջանավարտ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Գառնիկ Կզիրյանցի անունով։

Մայրաքաղաքի Ա. Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ

Մայրաքաղաքի Ա. Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանուն հայրենիքի անմահացած հերոսի անվամբ դասասենյակի անվանակոչության արարողությանը դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը նշել է, որ նա օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով:
1.jpg (1.94 MB)
 
7.jpg (1009 KB)«Դժվար է ամեն անգամ կանգնել լույս տղաների առաջ , նայել նրանց աչքերին և խոսել այն ծով տառապանքից, որ կրեց մեր ժողովուրդը , բայց ցավից պետք է ծնվի պայքարը : Մենք ցավն ու պայքարը պետք է դարձնենք գաղափար»,-ասել է Լ. Մարտիրոսյանը:
 
12.jpg (188 KB)Հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած Գառնիկի որդին՝ Էդվարդը գիտակցում է հերոսի որդի լինելու մեծ պատասխանատվությունը:
 
«Շատ եմ կարոտում հայրիկին: Ես ու քույրս ամեն ինչ կանենք, որպեսզի նրան արժանի զավակներ լինենք: Ես իմ քրոջ համար կփորձեմ և հայր լինել, և եղբայր»,- ասել է հերոսամարտիկի որդին:
13.jpg (163 KB)
 
Միջոցառման ընթացքում դպրոցականները հանդես են եկել ասմունքով և հայրենասիրական կատարումներով: Հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը վառ պահելու կարևորությանը անդրադարձավ Գառնիկ Կզիրյանցին դասավանդած ուսուցչուհի, միջոցառման կազմակերպիչ Նանա Բաբայանը։
3.jpg (1.99 MB)
4.jpg (1.92 MB)
5.jpg (1.80 MB)
6.jpg (1.28 MB)
8.jpg (1.45 MB)
9.jpg (2.99 MB)
10.jpg (180 KB)
11.jpg (259 KB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Search