Հոկտեմբերի 5–ին ժամը 13:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։