Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կազմակերպվել է Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում:

Ստեփանակերտում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
 3.jpg (2.07 MB)
Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ,  ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը արժևորել  է նրանց առաքելությունը պետականակերտման գործում:
 
Artak Beglaaryan.jpg (1.24 MB)«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վաստակի, անխոնջ ծառայության, առաքելության համար: Հավաստիացնում եմ  առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու ուսուցիչների և ընդհանրապես կրթական համակարգի խնդիրների վրա, որպեսզի  փուլ առ փուլ ու համատեղ ջանքերով կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները , աստիճանաբար բարձրացնել ուսուցչի դերը  մեր հասարակության մեջ»-ասել է Ա. Բեգլարյանը՝  ընդգծելով, որ  շարունակական ինքնակատարելագործման շնորհիվ ժամանակի ընթացքում, հնարավոր կլինի  կանգնել  պետության հիմքերում և հաղթահարել ծառացած բոլոր դժվարությունները:
2.jpg (1.53 MB)
 
Anahit Hakobyan.jpg (1.21 MB)ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը միանալով տոն օրվա  շնորհավորանքներին, բարձր է գնահատել  ուսուցիչների այն սերն ու նվիրումը, որ նրանք ներդնում են  մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:
 
6.jpg (1.16 MB)
Ուսուցիչների մեծարման երեկոն ուղեկցվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական քոլեջի, Արվեստի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցների սաների կատարումներով:
22.jpg (1.58 MB)
5.jpg (1.68 MB)
4.jpg (1.83 MB)
1.jpg (2.24 MB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search