Artsakhpress

Հասարակական

Հադրութեցի մանկավարժը փորձում է անել հնարավորը, որ ցավն ու կորուստը չխաթարեն աշակերտների ուսումը

Հոկտեմբերի 5֊ի՝ Ուսուցչի տոնի առթիվ, «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Հադրութ քաղաքի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Նարիմանյանի հետ:

Հադրութեցի մանկավարժը փորձում է անել հնարավորը, որ ցավն ու կորուստը չխաթարեն աշակերտների ուսումը

Հադրութեցի մանկավարժը փորձում է անել հնարավորը, որ ցավն ու կորուստը  չխաթարեն աշակերտների ուսումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցն Արցախյան երրորդ պատերազմից հետո վերաբացվեց Ստեփանակերտում:
Կրթօջախի դասվար Գայանե Նարիմանյանն այսօր էլ շարունակում է դասավանդել, սերունդներ կրթել ու դաստիարակել:
310245116_1106117613363459_6245388173758912393_n.jpg (221 KB)«Ուսուցչի առաքելությունը վաղվա օրվա համար արժանի քաղաքացի կրթելն ու դաստիարակելն է, որն ինչպես պատասխանատու, այնպես էլ՝ հաճելի է։ Տասը տարուց ավելի է, հավատարիմ այդ առաքելությանը, կրթում եմ դեպի գիտելիքի աշխարհն առաջին քայլերը կատարող աշակերտների, և այս տարիների ընթացքում գիտակցել եմ, որ ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցանկացած իրավիճակ, երեխաներին սերմանի լավատեսություն,ինչը հատկապես շատ կարևոր է հետպատերազմյան Արցախում։ Հադրութեցի երեխաները քաջ գիտակցում են, որ կորցրածը վերադարձնելու առաքելություն ունեն։ Եվ ես ինքս, որպես մանկավարժ,կարողանում եմ կիրառել իմ մեթոդները, որպեսզի ցավը, կորուստը չխաթարի նրանց ուսումնական գործընթացը»,-ասել է Գ. Նարիմանյանը։
Նա նշում է, որ ուսուցիչը միշտ պետք է մնա իր կոչման բարձունքում, հասկանա ու աջակցի աշակերտին, լինի լավ հոգեբան։ Շատ կարևոր է, որ աշակերտը երբեք չհիասթափվի ուսուցչից։
Մեր զրուցակիցը նաև տոնի առթիվ շնորհավորել է իր գործընկերներին:

«Արցախում դասավանդող ուսուցիչներին մաղթում եմ համբերություն, խաղաղ երկնքի տակ բեղմնավոր աշխատանք, նոր մեթոդների ձեռքբերում, միշտ ձգտեն կատարյալին և լավատեսության, քանզի այսօր այն մեզ շատ է պետք»,-ասել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան դպրոցի դասվարը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Search