Artsakhpress

Սպորտ

Արցախի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից

Արցախի աղջիկների թիմը (մարզիչ՝ Գայանե Մելքումյան) բրոնզե մեդալով է վերադարձել սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Երևանում կազմակերպված ՀՀ դպրոցականների լողափնյա վոլեյբոլի 2022 թվականի առաջնությունից:

Արցախի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից

Արցախի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ առաջնությունն անց է կացվել ՀՀ և ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի ծրագրով:

ՀՀ մարզերից ու Արցախից մրցումներին աղջիկների՝ 6, տղաների՝ 9 թիմ է մասակցել: Երկօրյա մրցապայքարում Արցախի աղջիկների թիմը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը: Պատանի վոլեյբոլիստները պարգևատրվել են առաջնության գավաթներով, համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով:

306699690_2218189805024944_6798879300559046073_n-768x1024.jpg (102 KB)

«Չնայած Արցախում լողափնյա վոլեյբոլով զբաղվելու պայմաններ չկան, արցախցի պատանի վոլեյբոլիստները միշտ գոհացուցիչ արդյունքներով են վերադառնում ՀՀ առաջնությունից»,- ասում է աղջիկների թիմի մարզիչ Գայանե Մելքումյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search