Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀՀ վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում: Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, հանգամանալից քննարկել են առաքելության աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: