Artsakhpress

Սփյուռք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել՝ թուրք-քրդական բախումներից հետևանքով:

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում  Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը ցանկանում է հոկտեմբերին միջոցառում այնտեղ կազմակերպել, որին հրավիրվելու են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորները:

Դիմելով նախարարությանը՝ Փայլանը նշել է.

«Սուր շրջանն ավերողներն ասում են․ «Սուրը դարձնելու ենք Տոլեդո (Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը-խմբ): Այսպե՞ս եք Սուրը Տոլեդո դարձնելու: Ի՞նչ եք արել, որ ինչ էլ ցույց տաք: Փոխարենը կառուցել եք անհասկանալի շենքեր: Ըստ իս՝ ներկայացնելու փոխարեն պետք է ամաչեք: Նախ ներողություն խնդրեք Դիարբեքիրի բնակիչներից՝ հայերից, քրդերից և ասորիներից»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հանել են եկեղեցու քարերը ու վաճառել, գանձ գտնելու հույսով անցքեր են բացել պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանացման եզրին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Search