Artsakhpress

Հասարակական

«Սպասում». ընթերցողի սեղանին է դրվել նոր գիրք՝ ծնված պատերազմի տառապանքից ու ապրելու կամքով

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս, երիտասարդ գրականագետ Նանար Սիմոնյանի «Սպասում» գրքի շնորհանդեսը:

«Սպասում». ընթերցողի սեղանին է դրվել նոր գիրք՝ ծնված պատերազմի տառապանքից ու ապրելու կամքով

«Սպասում». ընթերցողի սեղանին է դրվել նոր գիրք՝  ծնված պատերազմի տառապանքից ու ապրելու կամքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրքում ներկայացվում են երիտասարդ ստեղծագործողի չափածո և արձակ գործերը: Գրքի խմբագիրը բանաստեղծ,գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն է:

307946126_387878790218759_6471102331695083980_n.jpg (1.38 MB)

«Ընթերցելով Նանարի բանաստեղծությունները շատ ուրախացա, որ մեր պոեզիայի բաց դռներով ներս է մտնում մի նոր բանաստեղծ, ինքնատիպ, պատկերավոր մտածողությամբ,աշխարհընկալմամբ,որի արմատները հասնում են դարերի խորքը: Նանարը եկավ կրկին ու կրկին վկայելու, որ բանաստեղծ ժողովուրդ ենք, այլապես մեր գրեթե բոլոր ուստրերն ու դուստրերը բանաստեղծ չէին ծնվի»,-ասել է Ս.Խանյանը:

Նանար Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել է, որ գիրքն անքուն գիշերների, նվվացող ցավի, տառապանքի ծնունդն է:

309009168_484521303579905_1655004044939391144_n.jpg (1.50 MB)

«Մեր կյանքի հեքիաթը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գլխիվայր շուռ եկավ: Պատերազմի չարաբաստիկ օրերին չէի կորցնում հավատս, աղոթում ու հուսադրում էի ամենքին: Պատերազմը փոխեց իմ ներաշխարհն ու աշխարհայացքը, ապրելու, արարելու,պայքարելու իմ բոլոր ընկալումներն ու պատկերացումները: Գրքում յուրաքանչյուրի հոգու խորքում ծվարած ազատ ու անկախ Արցախի միջազգային ճանաչման,գերության մեջ գտնվող իմ եղբայրների ու հայրերի վերադարձի սպասումն է,խաղաղ, անվտանգ ու հզոր հայրենիք ունենալու սպասումն է»,-ներկայացրել է բանաստեղծուհին: 

308001456_494168435900184_5226771122453677363_n.jpg (2.08 MB)

«Սպասում» գիրքը տպագրվել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երաշխավորությամբ:

ԱրՊՀ բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանի խոսքով՝ գրքում ընդգրկված ստեղծագործություններն արտացոլում են հեղինակի նուրբ ու քնարական ներաշխարհը:

«Նանար Սիմոնյանը նախ մայր է, ով ապրում և իր բալիկներին մեծացնում է Արցախում՝ հաղթահարելով բոլոր խնդիրները, որ ծառանում են արցախցու առջև։ Ես գիրքն արժևորում եմ հենց այդ տեսանկյունից, որովհետև այնտեղ խտացված են արցախցի մոր բոլոր տագնապները, հույզերը, մտահոգություններն ու հույսերը, որոնք բնորոշ են պատերազմի միջով անցած ու անցնող մայրերին։ Մայր, ով երեխաներին գրկած, աղոթքով ու իր ամենօրյա աշխատանքով ապրեցնում է Արցախը։ Գրքում գերակշռողը խաղաղության սպասումն է, հեռացողների վերադարձի սպասումն է, կորուստների ցավից չհուսահատվելու կամքն է ու լավատեսությունը»,-նշեց Զ.Սառաջյանը։

308273658_5316491315135078_4051134482264001632_n (1).jpg (1.29 MB)


     

Քաղաքական

Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար․ Սահիբա Գաֆարովա

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ կա համաձայնագիր. Շոյգու

ՌԻԱ Նովոստի. Հայաստանը Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում է

Search