Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի հուշահամալիրում 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է «Լուսո խորան» խորագրով հուշակոթող՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Ստեփանակերտի հուշահամալիրում 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Ստեփանակերտի հուշահամալիրում 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված  հուշակոթող է կանգնեցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը:

308757335_1272767123480214_1157535859144514336_n.jpg (803 KB)

«44-օրյա պատերազմում նահատակված հերոսների Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2021 թվականի ապրիլին: Այս ընթացքում կառուցվել են հենապատեր, իրականացվել՝ բետոնատում և սալիկապատում: Արդեն տեղադրվել են մեր նահատակների շիրմաքարերը: Նախագծի համաձայն՝ տարածքը բարեկարգվել ու կանաչապատվել է՝ ապահովվելով լուսավորման համակարգով: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, այս պահին տարածքը մաքրվում է»,- ասել է Ս. Ղուլյանը, և ավելացրել, որ շինարարական աշխատանքներն կատարել են «Էլնարտի», «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները, իսկ հուշակոթողի կառուցումը՝ «Գաբրո» ՍՊԸ-ն:

308450140_613030027039541_9003232931933254305_n.jpg (833 KB)308431178_1299446044159705_6431280070474485740_n.jpg (1.99 MB)


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search