Artsakhpress

Տնտեսական

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Արցախում գործող «Հաթերք ֆուդ» ընկերությունը ոսկե մեդալի է արժանացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած PENTAWARDS ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունում, որը մասնագետները անվանում են փաթեթավորման դիզայնի «Օսկար»:

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը  ոսկե մեդալի է արժանացել  Լոնդոնում կայացած  հեղինակավոր մրցույթում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը կարևորելով ձեռքբերումը, ընդգծել է, որ այն իրականություն է դարձել բարձր որակի և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ:

307366829_3020275051597647_8452324846772051343_n.jpg (192 KB)«Մենք ստեղծագործական խնդիր էինք դրել դիզայնի ձևավորման մեջ դնել զգացմունքներ, արկածային երանգներ, ինչպես նաև արտահայտել ապրանքանիշի ինքնությունը բնական մեղրի 9-ը տեսակի, հյութերի, նռան միջոցով: Կարևոր է փոխանցել ապրանքանիշի՝ «առողջ և եռանդուն կյանքի» խոստումը: Մենք հաճույք ենք ստանում երկար ճանապարհ անցնելուց ու մեղրի յուրաքանչյուր տեսակի մասին տարբեր պատմություններ իմանալուց, որոնք էլ տեսականորեն մենք ներկայացնում ենք: Հաթերքում են առաջին անգամ արտադրվել բազմաթիվ ապրանքատեսակներ: Այնտեղից շատ ճանապարհներ են բացվել էկոլոգիապես մաքուր, թարմ արտադրանքի որոնման համար»,-ներկայացրել է Ս.Միրզախանյանը:

307451055_3020275124930973_7937797816557611077_n.jpg (101 KB)Նրա խոսքով՝ արտասահմանյան 100-ավոր մրցակիցների մեջ աշխարհում լավագույնը ճանաչվելու տիտղոսն ու հեղինակավոր մրցանակն ավելի է պարտավորեցնում՝ աշխատելու, ստեղծագործելու և ստեղծելու լավագույն արտադրանք: Հիմնադիր տնօրենի փոխանցմամբ՝ նոր փաթեթավորմամբ արտադրանքները շուտով վաճառքում կլինեն ինչպես տեղական շուկայում, այնպես էլ աշխարհի մի քանի երկրներում:

«Հայկական մեղրի բարձր որակին և յուրահատուկ համերին այսուհետ կավելանա գեղեցիկ փաթեթավորումը, էսթետիկ հաճույք պատճառելով իր սպառողներին»,-հավելել է մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search