Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին,ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվելու է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել »,-նշված է հաղորդագրության մեջ: