Artsakhpress

Քաղաքական

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի համոզմամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 19-ի տեսաուղերձը՝ առանձնահատուկ էր, քանի որ արտաքին քաղաքական որոշ մեսիջներ էր պարունակում, որոնց մասին նախկինում չէր խոսվել:

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱՀ ԱԺ պատգամավորը՝ Նախագահի ուղերձը սպասված համարելով ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում և արտերկրում:

«Ե՛վ օգոստոսյան դեպքերը, և՛ մինչ այդ տեղի ունեցածը, տարբեր ընկալումներ էին ստեղծել: Բացի այդ, ներքաղաքական տարբեր նպատակներ հետապնդող որոշ խմբերի կողմից ոչ ճշմարիտ կամ ոչ ճշգրիտ և պետականության դեմ ուղղված տարբեր ինֆորմացիաների տարածման, ինչպես նաև Ադրբեջանի տեղեկատվական քարոզչության դեմ առնելու համար անհրաժեշտ էր մի այսպիսի ուղերձ: Դրանում խոսվել է նաև մի շարք ներքին խնդիրների մասին, որոնք Արցախում ավելի շատ ընկալելի են զգացմունքային դաշտում, և տրվել են հստակ պատասխաններ»,-ասել է Ա. Աղաբեկյանը՝ երկրի ղեկավարի ուղերձի կարևոր առանձնահատկություններից նշելով նաև պոպուլիզմի բացակայությունը. այն է՝ ցանկալիի փոխարեն իրականության մասին խոսելը:

«Ներկայացվեց իրականությունը, վերահաս և հնարավոր վտանգների գոյության մասին, որն առաջին հայացքից կարող է հակասական և իրարամերժ զգացողությունների տեղիք է տալ, բայց ուղերձը պետք է նաև սառը ցնցուղի էֆեկտը ունենար, որպեսզի ժողովուրդը գիտակցի, թե ինչպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ Նախագահի ուղերձը նաև իր անձի քննադատությամբ, սեփական հեղինակության հաշվին պետական շահը պաշտպանելուն ուղղված ևս մի քայլ էր:

Ըստ պատգամավորի՝ այս մոտեցումն առանցքային նշանակություն ունի և Արցախի, և ՀՀ իշխանությունների համար, քանի որ ներկայի մարտահրավերների պարագայում, ներքին քարոզչական նախկին թեզերը կարող են մեծ վնաս հասցնել արտաքին ճակատում:

«Ամենակարևոր տրվել են հարցերի պատասխաներ, որոնք օդում կախված էին կամ տարբեր խողովակներով տարածվել էին, օրինակ այն տեղեկություններին, թե իբր Արցախն առանձին հարաբերություններ է սկսել Ադրբեջանի հետ, որին որոշակի կոնտեքստներ էին տրվել: Դրանք տարվում էին այն ուղությամբ, որ իբր տեխնիկական հարաբերություններն Ադրբեջանի և մեզ համար ոչ դաշնակից պետությունների կողմից կարող են ներկայացվել որպես քարոզչական թեզ՝ առ այն, թե Ադրբեջանն իր ներքին հարցերն ինքնուրույն է կարողանում լուծել: Նման խոսակցություններին ուղիղ պատասխան տրվեց՝ որոշակի տեխնիկական, ենթակառուցվածքային խնդիրներ կան որոնք անհնար է հաշվի չառնել: Դրանով հանդերձ, սակայն, կան հստակ քաղաքական և իրավական ուղենիշներ, որոնք հանրայնորեն ուրվագծված են: Արցախը հայկական պահելու պայմանը ժողովրդագրությունն ապահովելն է, ինչի համար որոշակի տեխնիկական հարաբերություներ ունենալն անհրաժեշտություն և կարիք է: Այդ մասին Արցախի Հանրապետության իշխանությունը ոչինչ ցանկություն չունի թաքցնելու իր ժողովրդից և ոչ էլ այլ քաղաքական ուժերի կողմից պիտի այլ, սխալ կոնտեքստում ներկայացվելու հնարավորություն տրվի, որովհետև ժողովուրդը հիմա գտնվում է զգացմունքային վիճակում և ցանկացած բացասական տեղեկություն մեծ արձագանք է ստանում»,-եզրափակեց Ա. Աղաբեկյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search