Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Արցախցի սամբիստ Աղվան Պետրոսյանը, ՀՀ-ի հավաքականի կազմում մասնակցելով սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը, 98 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի:

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Արցախցի մարզիկը  դարձել է  Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղվան Պետրոսյանն ասել է,որ առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի առաջնության:

307655177_2037998786369816_476721030213020934_n.jpg (1.29 MB)

307579006_597024315450562_3125956900434498640_n.jpg (1.60 MB)«Այս հաղթանակը դեռ սկիզբն է: Այսօր մեր ազգը շատ ծանր ժամանակներ է ապրում,ուստի մենք՝ մարզիկներս, պետք է կարողանանք նման հաղթանակներ ունենալ և ոգևորել: Այս հաղթանակս նվիրում եմ մեր Արցախ աշխարհին: Մենք կանգուն ենք, կանք, լինելու ենք ու դեռ շատանալու ենք»,-համոզմունք հայտնեց մարզիկը:

306773335_5654701761286668_8628124671603137775_n.jpg (224 KB)

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքում տեղի կունենա սամբոյի աշխարհի առաջնություն: Մարզիկը խոստանում է Արցախ վերադառնալ ոսկե մեդալով: Մարզիչ Իվան Ազիզբեկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 24 պետության մարզիկներ:

306931805_1201718413708864_7630726701894810852_n.jpg (1.76 MB)

307429117_1750426005316180_8946200501830053607_n.jpg (1.42 MB)«Մենք կշարունակենք առաջ գնալ, նոր հաղթանակներ բերել հայրենիք: Առաջիկայում կայանալիք առաջնության հետ կապված մեծ հույսեր ունենք: Մեզ շատ է ոգևորում, որ այն կայանալու է մեր հայրենիքում»,-հավելել է մարզիչը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search