Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հանրակրթական 10 դպրոց համալրվել է համակարգչային տեխնիկայով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:
Ասկերանի շրջանի մի շարք դպրոցներ համալրվել են համակարգչային տեխնիկայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։
Մասնավորապես՝ Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, Լուսաձոր, Խանցք, Խնձրիստան, Խնածախ, Դաշուշեն, Բերքաձոր, Դահրավ և Հովսեփավան համայնքների կրթօջախները ստացել են 1-ական նոթբուք, պրոյեկտորի էկրան, շարժական համացանցի սարքավորում, վեբ-տեսախցիկ, պրոյեկտոր -Epson, բարձրախոս՝ կոնֆերանս զանգերի համար և այլն։
ԿԽՄԿ Արցախի գրասենյակից մեզ հետ զրույցում նշել են, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Կրթության հասանելիություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել դպրոցների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրմանը, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան օգտվել ժամանակակից կրթության միջոցներից, ինչպես նաև՝ հեռավար կրթության հնարավորությունից։
Լուսանկարները՝ Բերդ թերթի